ԲԱՐՁՐՈՐԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Ֆլայ Թրեվլ» տուրիստական գործակալությունը, համագործակցելով տուրիստական շուկայի միջազգային առաջատար ընկերությունների հետ և մատուցելով մատչելի ու որակյալ ծառայություններ, իր գործունեության ընթացքում հասցրել է հաստատուն տեղ զբաղեցնել հայկական շուկայում: Ընկերության հիմնական ուղղություններն են՝ ներգնա, արտագնա և ներքին, ինչպես նաև էքստրեմալ տուրիզմ: Մենք առաջարկում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ ավիատոմսերի, հյուրանոցների, հյուրատների, հոսթելների ամրագրում և վաճառք, ինչպես նաև բնակելի այլ տարածքների (առանձնատուն, բնակարան) և ավտոմեքենաների վարձակալություն: Վստահեք մեզ Ձեր հանգիստը և այն անմոռանալի կդառնա: